Ի՞նչ է «IP- հասցեով տեղակայման վայրը»?

Բարեւվորական բոլորը! Ձեր IP հասցեն պաշտպանում է։
vpns_lock3Ресурс 3@8x-8-4
Պաշտպանված է
18.188.50.29
United States - Dublin
Amazon.com, Inc.

Բացահայտում ենք տեղակայման վայրի մասին գաղտնիքները. ի՞նչ է թաքնված IP-հասցեի տակ:

Ժամանակակից աշխարհում հնարավոր չէ պատկերացնել կյանքն առանց ինտերնետ: Մենք այն օգտագործում ենք աշխատանքի, շփման, հետաքրքիր ժամանց ապահովելու համար և այլ: Բայց միշտ չէ, որ գիտակցում ենք, որ մեր յուրաքանչյուր քայլը իր հետևից թողնում է «թվային հետք»: Այդ հետքը կարող է հայտնաբերվել և օգտագործվել.

TԱյսպիսով՝ IP-հասցեն ինտերնետում «թվային հետքերը» հայտնաբերելու միջոցներից մեկն է: Այն նման է անհատականության, որից հնարավոր չէ թաքնվել: Եթե դուք ուզում եք ավելին իմանալ այն մասին, թե ինչպես է դա աշխատում և ինչ է դա նշանակում ձեր անձնական կյանքի համար, ապա շարունակեք կարդալ.

image

Ի՞նչ է IP-հասցեն?

Ինտերնետային արձանագրության հասցե կամ կարճ՝ IP-հասցեն դա համակարգչի կամ ցանցում գտնվող որևէ այլ սարքի եզակի նույնացուցիչն է: Այն կազմված է չորս թվից, որոնք իրարից անջատված են կետերով. օրինակ՝ 192.168.0.1, և օգտագործվում է ցանցում տվյալները ուղղորդելու համար.

Գոյություն ունեն երկու տեսակի IP-հասցեներ՝ IPv4 և IPv6: Եկեք մանրամասն դիտարկենք նրանց տարբերություններն առանձին-առանձին.

Ի՞նչ է IPv4-ը?

Այն հասցեավորման ավելի հին տեսակ է, որը օգտագործում է 32-բիթանոց հասցեներ և կարող է ապահովել մինչև 4 մլդ եզակի հասցեներ: Ներկա պահին IPv4 օգտագործվում է ամենուր, բայց հասցեների սահմանափակ քանակի պատճառով դրանք աստիճանաբար սպառվում են.

Ի՞նչ է IPv6?

Սա հասցեավորման նոր տեսակ է, որը օգտագործում է 128-բիթանոց հասցեներ և կարող է ապահովել մինչև 340 սեքսթիլիոն եզակի հասցեներ: Սա կարող է բավականացնել շատ երկար ժամանակահատվածի համար: Այնուամենայնիվ, IPv6-ն առայժմ լայն տարածում չունի և այն շատ սարքերի կողմից չի աջակցվում.

Ի՞նչ է նշանակում «տեղակայման վայրը IP-հասցեով» տերմինը?

IP-հասցեն կարող է ձեր մասին պատմել ավելին, քան դուք կարծում եք: Տեղակայման վայրը IP-հասցեով դա IP-հասցեն աշխարհագրական դիրքի հետ կապելու գործընթացն է, որը կարող է օգտագործվել տարբեր նպատականերով: Օրինակ՝ որոշ մարդիկ, որոնք ունեն գիտելիքներ ինտերնետ-տեխնոլոգիաների ոլորտում, կարող են օգտագործել IP-հասցեն՝ կոնֆիդենցիալ (գաղտնի) տեղեկատվություն որսալու համար, իսկ հանրային Wi-Fi ցանցերից օգտվելիս՝ կարող են նույնիսկ որսալ օգտատիրոջ տվյալները, ներառյալ մուտքանուն և գաղտնաբառ.

Բայց եթե օգտագործվել է վիրտուալ IP-հասցե՝ VPN, կամ ցանցային ադապտերի վիրտուալ IP-հասցե՝ VIPA, ապա տեղակայման վայրը կարող է այդքան էլ ճշտգրիտ չլինել.

Կարևոր է հասկանալ, որ տեղակայման վայրի մասին տեղեկությունները կարող է որոշվել ինտերնետում հատուկ ծրագրերի և սերվերների միջոցով, նույնիսկ եթե դուք այդ տվյալների համար մուտքի թույլտվություն չեք տվել.

image

image

Ի՞նչ կարող է IP-հասցեն ամբողջ աշխարհին պատմել ձեր մասին?

Ձեր IP-հասցեն ոչ միայն թվային համակցություն է, ալյ այն կարող է օգտագործվել ձեր ճշտգրիտ տեղակայումը որոշելու համար: Ահա մի քանի տվյալներ, որոնք կարող են բացահայտվել IP-հասցեի միջոցով:

  • Ինտերնետ ծառայության մատակարարը և կապի տեսակը.
  • Օպերացիոն համակարգ և բրաուզեր (վեբ զննարկիչ).
  • Երկիր, քաղաք և նույնիսկ փոստային ինդեքս.

image

Կարելի՞ է արդյոք փոխել IP-հասցեն?

Այո՛, որպեսզի դա անեք, դուք կարող եք օգտագործել վիրտուալ մասնավոր ցանց՝ VPN: VPN-ը թույլ է տալիս միանալ ինտերնետին այլ հասցեի միջոցով՝ թաքցնելով ձեր իրական IP-հասցեն և ապահովելով ձեր տվյալների գաղտնիությունն ու անվտանգությունը.

Ձեր հասցեն փոխելու և ձեր տեղակայման վայրը թաքցնելու առավելությունները

VPN ծառայության օգտագործումը ինտերնետում հանդիսանում է ձեր տվյալների պաշտպանության և անվտանգության ապահովման բանալին: Ահա այդպիսի գործիքների օգտագործման մի քանի առավելություններ:

  • Ցանցում ձեր գաղտնիության և անանունության պաշտպանությունը.
  • Պաշտպանություն հաքերային հարձակումներից.
  • Անվտանգություն հանրային Wi-Fi ցանցերից օգտվելիս.
image

Ինչպե՞ս է աշխատում VPN-ը?

Երբ դուք միանում եք VPN-ին, ձեր համակարգիչը ստեղծում է անվտանգ հաղորդակցման ալիք, որը ապահովում է տվյալների փոխանցման գաղտնիությունն ու անվտանգությունը: Քանի որ ձեր IP-հասցեն փոխարինվում է VPN-ն սերվերի IP-հասցեով, դա նշանակում է, որ ձեր առցանց գործունեությունը չի կարող հայտնաբերել նույնիսկ ձեր ֆիզիկական տեղակայման վայրը կամ ինքնությունը: Ողջ տեղեկատվական հոսքը, որը դուք փոխանցում եք կապի այս ալիքի միջոցով, պաշտպանված է երրորդ անձանց կողմից որսալուց կամ փոփոխություններ անելուց.

Ինչպե՞ս են օգտագործվում ցանցում ձեր գործունեության մասին տվյալները?

Այն վեբ կայքերը, որոնք դուք այցելում եք, կարող են ստանալ ձեր մասին որոշակի տեղեկություն այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք են՝ cookie-ները, մեթատվյալները և բրաուզերի «թվային մատնահետքը»: Դուք երբևէ նկատե՞լ եք, որ համացանցի օգտագործման ժամանակ էկրանին հայտնվում է որևէ ապրանքի գովազդ, որը դուք նայել էիք ընդամենը մի քանի օր առաջ: Դա, իհարկե, պատահականություն չէ.

BՍրա հետևում կանգնած է վերլուծաբանների և մարքեթոլոգների մանրազնին աշխատանքը, որոնք ակտիվորեն տեղեկատվություն են հավաքում ձեր նախընտրությունների, կարիքների և առցանց գործողությունների մասին, որպեսզի ավելի արդյունավետ ներկայացնեն իրենց ապրանքներն ու ծառայությունները.

Սակայն նման տեղեկատվությունը կարող է օգտագործվել ոչ միայն կոմերցիոն նպատակներով: Օգտատիրոջ IP-հասցեով և համացանցում նրա ակտիվության շնորհիվ, փորձառու կիբերհարձակվողները կարող են անձնական տեղեկությունների և նույնիսկ բանկային հաշիվների հասանելություն ստանալ.

Համացանցում սեփական տվյալների անվտանգության ապահովում

Վիրտուալ գործունեության անվտանգությունը ոչ պակաս կարևոր է քան ֆիզիկական անվտանգության ապահովումը: Ներդնելով ընդամենը մի փոքր ջանք՝ մեզանից յուրաքանչյուրը կարող է իր համար համացանցում ապահովել պաշտպանվածության բարձր աստիճան և հանգիստ իրականացնել ցանկացած գործարքներ՝ չվախենալով անձնական տվյալների անվտանգության համար: Օգտագործելով VPN Satoshi-ն՝ դուք կստանաք անվտանգ և ապահով հասանելիություն դեպի բազմաթիվ կայքեր, հավելվածներ և ինտերնետային հարթակներ: Այլևս պետք չէ անհանգստանալ ձեր առցանց գործունեության և անձնական տվյալների օգտագործման համար՝ առանց ձեր թույլտվության.

“Դուք երկար ճանապարհ եք անցել, բայց ևս մեկ կարևոր քայլ է մնացել – պաշտպանե՛ք ձեր թվային կյանքը”

Ներբեռնեք արդեն այսօր